Ինձ հետաքրքիր չէ, թե ով կլինի նախագահ, կարևորը այն է…`

· կարևորը այն է, որ նա սկսի պատժելուց, երկիրը թալանողներին անողոք պատժելուց

· կարևորը, այն է, որ տնտեսական հանցագործները իրար հետ խոսելիս բացականչեն` տղերք, արդեն լուրջ ա վիճակներս…:

· կարևորը այն է, որ մարդիկ հենց նախագահի երդման արարողությունից հետո անմիջապես տեսնեն, թե ինչ ծավալուն դատաիրավական գործընթացներ է սկսվում երկրում տնտեսական հանցագործության հաղթահարման ուղղությամբ

· կարևորը այն է, որ կոտրվի այն կարծրատիպը ըստ որի՝ «բաշարողները լավ պետք է ապրեն»

· կարևորը այն է, որ կաշառակերները և կոռումպացվածները իրենց զգան վտանգված այս երկրում

· կարևորը այն է, որ արտագաղթի ճամփան բռնած մարդը սկսի մտորել` «Եթե նախագահը այսպիսի կուրս է վերցրել, ուրեմն գնալն անիմաստ է»:

· կարևորը այն է, որ ԲՈՒՀ ավարտածները ոչ թե մտածեն՝ գնան պետական «քյալամ աշխատանքների», այլ ձգտեն իրենց մասնագիտությամբ խորանալու:

P.S. Կոռումպացվածներին ի գիտություն` ըստ որոշ գիտնականների՝ ձերբակալման գոյությունը թելադրված է օբյեկտիվ անհրաժեշտությամբ, քանի որ ուղղված է հանցավորության դեմ պայքարի ձևերի և մեթոդների ամրապնդմանը և կատարելագործմանը, որոնք ապահովում են հանցագործությունների արագ և լրիվ բացահայտումը, մեղավորների մերկացումը և արդարացի դատապարտումը։ Ուստի պատահական չէ, որ ձերբակալումն ընդունված է համարել հանցավորության դեմ պայքարի «առաջին գիծը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել