Իհարկե, «Քաղաքացի դիտորդ»-ին արդար ընտրություններ ապհովելու համար անցկացվող մոնիթորինգի համար պետք է շնորհակալություն հայտնել, բայց նրանց աշխատանքն առոչինչ է դառնում, երբ հենց իրենց գործունեության մեջ տեսնում ես բազմաթիվ խախտումներ:
Մասնավորապես՝
1. Նույն ընտրատարածքում նույն խախտումը գրանցվում է մի քանի անգամ, որն արհեստականորեն բարձրացնում է խախտումների թիվը, բայց իրական ընտրական գործընթացի վրա չի ազդում․ ուղղակի աղմուկն է շատ ու անիմաստ:
2. Դեռ ընտրությունների ամփոփումը չի սկսվել, բայց ընտրատեղամասերից արդեն ընտրությունների ամփոփման ժամանակ հայտնաբերված խախտումներ են արձանագրվել:
3. Մարդկային կուտակումներ կամ ավտոմեքենայով մարդ տանելը ընտրատեղամաս մոռացեք: Դրանք որպես մեծ ընտրախախտում ներկայացնել պետք չէ: 2 հոգի փողոցն անցնում են, մեկը խախտում է կատարում, ո՞ւր մնաց, որ այդպիսի մանր խախտումներ չկատարվեն, երբ մի քանի հարյուր հազար հոգի է մտել իրավահարաբերակցության մեջ:
Վերը նված կետերի ու դրանցից եկող անիմաստ «ՇՈՒԽՈՒՌԻ» արդյունքում կորում են իրական ընտրախախտումները, որոնք պետք է արձանագրել: Քանակ պետք չէ, որակն է կարևոր: