Այսօր հեռուստասերիալներից մեկում տեսա Սուրեն Փահլևանյանին և մի կերպ կարողացա ճանաչել: Դերասանը սարսափելի փնթի տեսքով էր, կիսայուղոտ մազերով, որ յուղի ծանրությունից կպել էին գլխին, և դեմքի ցիրուցան մազածածկույթով: Սկզբում ինձ թվաց, որ հեռուստասերիալում նկարահանվելու համար հրավիրել են ինչ-որ մուսուլման դերասանի, բայց հետո, երբ խոսեց, հասկացա, որ նա է: Բոլոր երկրներում, փողոցում մուսուլմաններին հնարավոր է տարբերել մյուսներից մորուքի ընդգծված տեսքով: Մուսուլմաններն ամբողջական մորուքից սափրում են միայն բեղերը: Հիմա Սուրենն, իր մորուքը ենթարկելով «սափրահարդարման» փորձության, վերածվել է իսկական մուսուլմանի: Հայաստանում երգիչները թուրքերին նմանվելու համար կլկլացնում են, դերասաններն էլ երգիչներից հետ չմնալու համար գոնե մորուքի ձևով են փորձում ամեն ինչ անել, որ թուրքական ու մուսուլմանական մշակույթի տարրերն անպակաս լինեն մեր միջավայրից:
Եվ երբ Սուրենին տեսա էկրանին, հիշեցի նրա հարցազրույցներից մեկը, որի շատ հետաքրքիր տողերը կմեջբերեմ ստորև.
«Հիմա նայում ես` ինչքան համասեռամոլ կա, եթերում է: Ես լավ տղա հաղորդավար եմ, դրա համար հիմա եթերում չեմ…Ունենք «հեծանիվ դեմքեր», որոնք ձրի են, որքան ուզում են, վարում են…Դե, թող աշխատեն…» http://armlur.am/425185/
Իսկ վերջում մի հարց Սուրենին. Ապե՛ր, կարո՞ղ ա բան ա փոխվել……