Image result for ստյոպա սաֆարյանԱյսօր Հանրային հեռուստաընկերության «Եռանկյունի» հաղորդման ժամանակ ասել եմ հետևյալը, ինչը նախկին օրերին ասել եմ նաև այլ հեռուստահաղորդումներում ու մեկնաբանություններում.

Եթե Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը
1. մոնոպոլիաների ու կոռուպցիայի դեմ պայքարն սկսի Գազպրոմից, որ ամենամեծ մոնոպոլիստն է Հայաստանում, ու գազային պայմանագրերից, որ այդ ոլորտում մոնոպոլիա են տալիս ամենատարբեր առումներով,
2. այս աշնանը ստորագրի ԵՄ-Հայաստան նոր պայմանագիրը,
3. վերացնի արտաքին տնտեսական ու այլ քաղաքականություններ վարելու առումով Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակած գործոնները, ինչպիսին ԵՏՄ-ին մեր անդամակցությունն է,
այդ դեպքում ես կհավատամ, որ երկրի զարգացման հույս կա, ու որ նրա կառավարությունն արմատական, բեկումնային փոփոխությունների կառավարություն է:

Այդ դեպքում ես կասեմ` ԲՌԱՎՈ՛, Կարե՛ն Կարապետյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել