Միջազգային զարգացումներն այնպիսի ընթացք ունեն այսօր, որ մենք կարող ենք մեր սահմաններին հարաբերական հանգիստ իրավիճակ ունենալ, թերևս, մինչև հաջորդ տարվա փետրվար ամիսը: Այս ժամանակահատվածը անհրաժեշտ է օգտագործել մեր արմատական շահերն ապահովող քաղաքական ծրագրի վերջնամշակման և գործարկման համար, հակառակ դեպքում հետո ստիպված կլինենք ծանրագույն մարտահրավերների բախվել՝ ունենալով շատ խոցելի դիրքեր ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական տեսանկյունից: Անշուշտ անհրաժեշտ է ունենալ լավ զինված, ժամանակակից մարտունակ բանակ, սակայն պետք է հիշենք, որ մտքի պատերազմը տանուլ տված կողմն այնուհետև սովորաբար տանուլ է տալիս նաև մարտի դաշտում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: