Հայաստանի նման երկրների պետական բյուջեն հիմնականում ձևավորվում է հարկերի հաշվին: Այդ է պատճառը, որ առաջնային խնդիրներից է մաքսային և հարկային արդյունավետ քաղաքականության իրականացումը:
Նման գործընթացները չեն կարող իրականացվել մեկ օրվա ընթացքում: Նախորդ վարչապետերի օրոք սկիզբ առած գործընթացը թևակոխել է նոր փուլ:
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին քայլերից մեկը տնտեսությունը կարգավորելու հարցում եղավ պետական եկամուտների կոմիտեին տրված հանձնարարականը: Մասնավորապես, հանձնարարվեց ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը։
Ստվերային տնտեսության դեմ պայքարում կարևոր է իրականացնել գործընթացներն այնպես, որ մանր և միջին ընկերությունները դրանից չտուժեն: Այդ է պատճառը, որ նորանշանակ վարչապետը հանձնարարեց հարկային ստուգումներն իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ վերը նշված վայրերում հնարավորինս զերծ մնալ գործընթացներից:
Ստվերային տնտեսության դեմ պայքարը հնարավոր է իրականացնել երկար ժամկետում: Վերը նշված գործընթացները պատշաճ իրականացնելու դեպքում առաջին իսկ արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա: