Artsakhpress.am-ը գրում է.
Բուլղարիան ԵՄ-ին է դիմել իր սահմանների պաշտպանության եւ երկիր փախստականների հոսքը դադարեցնելու համար որպես աջակցություն 160 մլն եվրո հատկացնելու խնդրանքով:
Այդ մասին հայտնել է Բուլղարիայի փոխվարչապետ Ռումիանա Բոչարովան, հայտնում է Reuters-ը: Վարչապետ Բոյկո Բորիսովն այդ հարցը կբարձրացնի Բրատիսլավայում ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում:
Բոչարովի խոսքով, գումարն անհրաժեշտ է սահմանի տեխնիկական զինման, անվտանգության տեսահամակարգերի ստեղծման, օպերատիվ գործունեությանն աջակցության համար: Նա նշել է, որ Սոֆիային հավաստիացրել են, որ միջոցները կհատկացվեն մոտ ապագայում:
Նյութի աղբյուր՝ http://artsakhpress.am/arm/news/51774/bulxarian-em-in-e-dimel-160-mln-evro-hatkacnelu-khndranqov.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



