Tert.am-ը գրում է.

Կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը  անդրադառնալով իր հանձնարարականներին՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց, թե որքան ժամանակ կպահանջվի իր հանձնարարականը կատարելու համար:

«Պարոն Նազարյան, հնչած հանձնարարականի ու գերատեսչությունների առաջարկությունների առումով որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի  Դուք տարբերակ առաջարկեք»,- հարցրեց վարչապետը:

Ռոբերտ Նազարյանը վարչապետին նախ խնդրեց որոշ սկզբունքներ միասին քննարկել և հասկանալ, թե ինչ ճանապարհով են առաջ գնալու, այնուհետև  հստակ կասի, թե որքան ժամանակ է անհրաժեշտ. «Որովհետև խնդիրներ կան, որ մինչև վերջ պետք է հասկանանք, որպեսզի  սխալ ուղղությամբ չգնանք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել