Tert.am-ը գրում է.
Կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադառնալով իր հանձնարարականներին՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց, թե որքան ժամանակ կպահանջվի իր հանձնարարականը կատարելու համար:
«Պարոն Նազարյան, հնչած հանձնարարականի ու գերատեսչությունների առաջարկությունների առումով որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի Դուք տարբերակ առաջարկեք»,- հարցրեց վարչապետը:
Ռոբերտ Նազարյանը վարչապետին նախ խնդրեց որոշ սկզբունքներ միասին քննարկել և հասկանալ, թե ինչ ճանապարհով են առաջ գնալու, այնուհետև հստակ կասի, թե որքան ժամանակ է անհրաժեշտ. «Որովհետև խնդիրներ կան, որ մինչև վերջ պետք է հասկանանք, որպեսզի սխալ ուղղությամբ չգնանք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ