«ՉԻ» տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան Ապարանի գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանի շտաբ է այցելել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը: Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում «Նիգ-Ապարանը»՝ ի դեմս Աղվան Հովսեփյանի, ,շտապես աջակցել է Գոռ Աբրահամյանին: Սակայն Ապարանի քաղաքապետը մշտապես հերքել է Աղվան Հովսեփյանի՝ իրեն աջակցելու փաստը:

 

Նա լրագրողների այդ հարցին պատասխանել է, թե Աղվան Հովսեփյանը արձակուրդում է և Հայաստանում չէ: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, վերջինին և Գոռ Աբրահամյանի միջև կա լուռ պայմանավորվածություն, որ Աղվան Հովսեփյանը Աբրահամյանին աջակցի առանց այդ մասին հայտարարելու՝ ներքին կարգով: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ իշխող կուսակցություն ՀՀԿ-ն այլևս չի ցանկանում սատարել Ապարանի գործող քաղաքապետին: Ավելին՝ ապարանյան ՀՀԿ գրասենյակի ղեկավարությունն արգելել էր Աբրահամյանի նախընտրական շտաբի գործունեությունը ՀՀԿ գրասենյակում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել