Հայաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Սաջադին օրերս իրանական Isna լրատվական գործակալությանը տված իր ծավալուն հարցազրույցում նշել է, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին մոտ ապագայում կայցելի Հայաստան:
Քազեմ Սաջադին իր հարցազրույցում, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ամենատարբեր կողմերին, քաղաքական և տնտեսական համագործակցությունների արդի վիճակին, նշել է, որ այս պահին հայ-իրանական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, և ներկայիս իշխանությունն իր կառավարման տարիներին ջանացել է, որ Հայաստանի հետ Իրանի հարաբերությունները առավել քան երբևէ ընդլայնվեն և զարգանան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10207616023739433
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել