BlogNews-ի գլխավոր խմբագիր |
Սիրելի՛ ընկերներ,
Ինչպես գիտեք փետրվարի 18-ին Հայաստանում նախագահական ընտրություններն են և ընտրություններին նախորդող օրը հայտարարվում է լռության օր: Այդ օրն օրենքով արգելվում է թեկնածուներից որևէ մեկի օգտին քարոզչությունը կամ հակաքարոզչությունը որևէ թեկնածուի դեմ: Ուստի այսօր ժամը 00:00-ից սկսած ուղիղ 24 ժամ BlogNews-ում ընտրությունների թեմայով և ոչ մի գրառում չի հայտնվի: Իսկ ընտրությունների օրը BlogNews-ը բնականաբար կլուսաբանի ընտրությունների ընթացքը:
Հուսով եմ Դուք էլ կհետևեք մեր օրինակին և այսօր զերծ կմնաք քաղաքական գրառումներից: Չնայած, որ օրենքը չի արգելում անձնական տարածքում գրառումներ անել, բայց մենք հաստատակամ ենք գործել ոչ միայն օրենքի տառին, այլև ոգուն համապատասխան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել