Քանի «փակռեխության» օրը չի մեկնարկել, մեկ դիտարկում զանգվածային լրատվամիջոցների շուրջ...
Էսոր բուռն քննարկում էր «Գալա» ՏիՎի-ի մի հաղորդման վերաբերյալ, որում լրիվ անանուն ու անդեմ մեղադրանքներ էին հնչեցվում ընտրակաշառք բաժանելու մասին... մի կողմը պնդում էր, թե լրատվամիջոցը էս տեսակ անփաստարակ ու անհղում նյութ չպիտի հրամցին, մյուս կողմը պնդում էր, թե. «էնչ կա որ, բոլորս էլ գիտենք, թե իրականում ինչ է կատարվում», թե ինչ է չգիտե՞ք, որ երկրում կոռուպցիա կա ու թենց
...հիմա ասածս ինչ ա... Հայաստանում գրեթե բոլոր ԶԼՄ-ները նույն ոչպրոֆեսիոնալ աղբարտադրողներն են...
...նույնն անում ա Հայլուրը... ներկայացնելով էն Հայաստանը, որ չկա՝ վարդագույն իդեալը... սրա պաշտպաններն էլ ասում էն, իսկ ինչ է, Հայաստանում գոհ, ուրախ, աշխատող, վաստակող, կառուցող, երջանիկ, գեղեցիկ, պայծառ մարդիկ չկա՞ն... է կան, բայց հո դա հիմք չի տալիս ողջ Հայաստանը ներկել վարդագույն...
...նույնն անում ա «Գալան»... ներկայացնելով էն Հայաստանը, որ չկա, սև ու կեղտոտ անտի-ուտոպիան... սրա պաշտպաններն ասում են, ինչ է Հայաստանում, դժբախտություն, աղքատություն, վիշտ, ճնշված, անարդարության զոհ, դժբախտ, անմխիթար մարդիկ չկա՞ն, կաշառակեր դատավոր ու մոնոպոլիա չկա, կաշառք բաժանող Վարտանիկ ու կաշառք վերցնող Հռոզ չկա՞... է կա, բայ ց հո դա հիմք չի տալիս ողջ Հայաստանը ներկել քաքագույն...
...նույն ոչ պրոֆեսիոնալիզմը, պարզապես երկրորդներն ու դրանց կիսագրագետ «կլենտները» իրենց չգիտես ինչու իրենց համարում են ավելի ազնիվ մղումների տեր, ճիշտ ու քաղաքակիրթ, միջազգայնացված, ժամանակակից, բաց հասարակակիր, գրագետ, վշտացեալ, չուծ լի՝ տուբերկույոզնիկ-պոետ... բայց իրականում... նույն քաքն ա, գարշոկների բռնակներն են տարբեր...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/umood/posts/597463050281634
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել