Շուտով կմեկնարկի «լռության օրը»:
Թեպետ և ոչ մի օրենք չի արգելում անձնական տարածքում, ինչպիսին ՖԲ էջն է, շարունակել քաղաքական քննարկուներն ու քարոզչությունը, ես,
ա. կաշկանդված չլինելով իրավական դաշտով,
բ. ընկալելով տվյալ դեպքում օրենքի ոգին, փիլիսոփայությունն ու իմաստը,
գ. առաջնորոդվելով իրականում լավագույն ընտրությունների կազմակերպման ցանկությամբ,
դ. հարգելով ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները,
այս պահից սկսած ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ`
1. չտարածել քարոզչական նյութեր ՖԲ-ում,
2. չարտահայտել քաղաքական քարոզչության տարրեր պարունակող կարծիքներ ՖԲ-ում,
3. արձագանքել իմ պատասխանատվության ոլորտում հնարավոր ահազանգերին,
4. օպերատիվ տեղեկացնել հնարավոր խնդիրների մասին,
5. ուԺերիս չափով բացահայտել սուտը և մանիպուլյացիան:
ՍՈՒՅՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԱՆՁՆՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ՀՀ ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻ:
ՍՈՒՅՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԳՈՐԾԻ ՄԻԱՅՆ ՄԵՐ ՀԱՆԴԵՊ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱԳՐԵՍԻՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ:



