Վերջապես եկավ այդ չարաբաստիկ(անարդար) ընտրությունների օրը:
Օր, երբ շատերը նույնիսկ չեն գնա ընտրության, պատճառաբանելով թե`միևնույն է ամեն բան որոշված է արդեն: Եվ նրանց շնորհիվ իրոք ամեն բան կորոշվի, քանզի ՈՄԱՆՔ, ինչպես իրենք են ասում «ԻՆՉՔԱՆ ՈՒԶԵՍ ԷՆՔԱՆ ԽՓԵՆՔ», ու նրանք «ԿԽՓԵՆ» ձեր ձայների շնորհիվ, նրանք «ԿԽՓԵՆ» ձեր փոխարեն: Մինչդեռ այդ օրը յուրաքանչյուրս կարող ենք տրամադրել ընդամենը 30 րոպե, առաջին հայացքից այդ ոչինչ չասող նշանը դնելու համար, և այդպիսով գոնե կնպաստենք ինչ որ չափով «ԱՐԴԱՐ» ընտրություններին, եթե իհարկե այժմ նման հասկացողություն գոյություն ունի: Խնդրանք, կոչ, պարտադրանք, ինչպես ուզում եք ընդունեք այն ինչ ես կասեմ, բայց կարևորը ընդունե՛ք, և վերջապես փորձեք հասկանալ:
Անցյալ 5 տարիների ընթացքում ազգս արտագաղթեց ինչքան կարող էր, ուր կարող էր, քանզի գրեթե անհնարին էր դարձել գոյատեվել Հայաստանում: Այդ 5 տարիների ընթացքում մեր շատ ՍԻՐԵԼԻ կառավարությունը ժողովրդին հասցրեց հնարավորինս ծայրահեղ վիճակի, ինչքան և ինչպես կարող էր: Կարծում եմ, ոչ ոք չի ցանկանում տեսնել մեր դարերի պատմություն ունեցող, չքնաղ Հայաստանը վերջնականապես քանդված և թալանված: Այդ իսկ պատճառով գնացե՛ք ընտրության, թույլ մի՛ տվեք «ԽՓԵՆ» ձեր փոխարեն ու ձեր երկրին: ՈՒ հուսով եմ անկախ սպառնալիքներից, կաշառքներից, վախից, ոչ ոք չի ցանկանում լինել ծաղրված ԱՅՍ ՄԱՐԴՈՒ կողմից(եթե իհարկե կարելի է նրան այդպես անվանել): Եվ հիշե՛ք. ընտրելուց դուք լինում եք միայնակ, ու ոչ ոք չի կարող իմանալ դուք ում ընտրեցիք, եթե իհարկե ինքներդ չասեք այն: Եվ ի վերջո, մի՛ վախեցեք ոչնչից ու ոչ մեկից, ոչ մի «հեղինակություն» իրավունք չունի ՁԵԶ` ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ստիպել որևիցե մի բան, դուք ձեր սեփական երկրում եք, ու ամենը ձեր ձեռքերում է: Դեմ մի՛ գնացեք ձեր խղճին, ձեր հայրենիքին ու ձեր ապագա 5 տարիներին: Եվ մի էլ լսեք երբ ձեզ ասեն «ԳՆՈՒՄ ԵՍ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՍ»...
Բայց նախքան գնալը պարզապես նայեք այս տեսանյութերը(1) (2) (3) ... նայեք և հիշեք:



