«Մենք փոփոխություններ ենք ուզում...»
«ՀՀ-ում մեծ թափով փոփոխություններ են սկսվել...»
«Մենք այսպիսի փոփոխություններ չենք ուզում»
Կներեք իհարկե, բայց փոփոխությունը պոզով, պոչով չի լինում: Կառավարության կազմ փոխելն արդեն լուրջ ա... Մի կողմ թողնենք «լավ կառավարություն կլինի, թե ոչ» հարցը, որովհետև այն դեռ չի ձևավորվել, ու նոր կառավարության կուրսը ներքին քաղաքականության և արտաքին համագործակցությունների հարցում դեռևս պարզ չէ:
Ցավոք սա է մերօրյա ընդդիմության պատկերը, երբ գոռում են «փոփոխություն ենք ուզում» միայն գոռալու համար, բայց չեն նշում, թե ինչ ասել է փոփոխություն: Հուսանք՝ նոր ձևավորվող կառավարությունը արժանի ընդդիմության կհանդիպի, ու երկիրը երկուստեք ուժերով կտանեն դեպի բարելավման: Հակառակ պարագայում կորցնելու բան չունենք, ավելի վատ լինելու տեղ էլ չկա: