Image result for ապստամբությունԻ պատասխան մի երիտասարդի ուշագրավ դիտարկման այն մասին,որ հին ֆիդայականությունը, արմատավորված լինելով մարդկանց գիտակցության մեջ, ակամա զբաղեցնում է քաղաքական մտքի ոլորտները՝ տեղ չթողնելով լուրջ վերլուծութունների համար:

----------
Մենք, գտնվելով օտարի լծի տակ, ներքին քաղաքական հարցերով չենք զբաղվել ու դրա դպրոցն ու մեթոդները չունենք:
Միակ երազանքը ֆիդայական պայքարն է եղել: Ու հիմա, երբ պարզվեց, որ ներմուծովի քաղաքական տեխնոլոգիաները մեզ չեն տանում իրականության վերափոխման, մենք ակամա կառչում ենք հին ստերեոտիպներից․ վերափոխման միակ ուղին ապստամբությունն է ընկալվում: Իսկ այդ դեպքում մարդկանց պատկերացումներում իշխանությունները պիտի փոխարինեն օտար նվաճողին, ինչը մենք տեսնում ենք կյանքում:
Սա փակուղի տանող, խաբկանքային մոտեցում է, քանի որ ներքին խնդիրները մնում են չնկատված, հետևաբար դրանք չեն լուծվի անգամ հաջողված ապստամբությունից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել