«Կառավարությունը, մեր աղբյուրների փոխանցմամբ, շատ մոտ է «Նաիրիտի» վերագործարկմանը։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ոլորտում հայտնի մի շարք խոշոր ընկերություններից կազմված միջազգային կոնսորցիումներից մեկի միջև տևական ժամանակ ընթացող բանակցությունները, որոնք մտել են ավարտական փուլ, արդյունավետ են անցնում։ Անցած շաբաթ Հայաստան է ժամանել կոնսորցիումի ղեկավար անձնակազմից բաղկացած ներկայացուցչական պատվիրակություն գործարանի տեխնիկական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, սովորաբար այդպիսի մակարդակի պատվիրակությունների այցերին հաջորդում են որոշումների ընդունումը։ Կոնսորցիումի ներկայացուցիչները եղել են «Նաիրիտում», ուսումնասիրել գործարանի վերագործարկման հնարավորությունները։ Պատվիրակությունը փակ հանդիպում է ունեցել նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ, ներկայացրել «Նաիրիտի» հետ կապված իրենց մտադրությունները»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել