Պակիստանում մահապարտը պայթեցրել է իրեն՝ մզկիթում տոնական աղոթքի ժամանակAysor.am-ը գրում է.
Առնվազն 10 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 2 ոստիկան, Պակիստանի Սինդի նահանգի Շիքարփուր քաղաքում տոնական աղոթքի ժամանակ հնչած պայթյունի հետևանքով, հայտնում է РИА Новости-ն:
 
Ոստիկանության տվյալով՝ հարձակվողները 2-ն են եղել։ Նրանցից մեկն իրեն պայթեցրել է բազմության մեջ, իսկ մյուսը դեպքի վայրից դիմել էր փախուստի։
 
Ոստիկանությունը նաև կանխել է քաղաքում երկրորդ ահաբեկչությունը։ Գրոհայինները մտադիր էին հարձակվել հավատացյալների վրա հուսեյնիայում (շիաների սգո արարողությունների վայրում), սակայն իրավապահները նրանց թույլ չէին տվել ներս մտնել։ Գրոհայինները փորձել են դիմել փախուստի, ինչի  հետևանքով մեկը սպանվել է, իսկ երկրորդը՝ կալանավորվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել