Tert.am-ը գրում է.

Այսօր Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում տեղի է ունեցել « Սասնա ծռեր» խմբի անդամ, համայնքապետի թեկնածու Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) շտաբի կազմակերպած հանրահավաքը, որի ընթացքում նրա ներկայացուցիչները հանդիպել են համայնքի բնակիչների հետ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Հավաքին մասնակցում էին համայնքի բնակիչները. Արայիկ Խանդոյանի մարտական ընկերները, ովքեր իրենց աջակցությունն էին հայտնում Խանդոյանին, համագյուղացիներն էին ներկա, և որևէ մեկը կասկած չուներ, որ Արայիկ Խանդոյանը հաղթելու է համայնքապետի ընտրություններում: Կա համոզմունք և վստահություն, որ Արայիկ Խանդոյանը հաղթելու է, և բոլորը, ովքեր ելույթ ունեցան, այդ համոզմունքը հայտնեցին»,-ասաց Պապիկյանը:

Հարցին, թե Արայիկ Խանդոյանի վստահված անձանց չէին թույլատրում հանդիպել Խանդոյանի հետ, այժմ թույլտվություն կա՞, Արայիկ Պապիկյանն ասաց, որ այսօր վստահված անձինք թույլտվություն ստացել են երեք օրվա համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել