Առաջին տեղը զբաղեցնում է Ղազախստանի 76-ամյա նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Վերջինս առանց ընդմիջման պաշտոնավարել է 26 տարի:
Երկրորդ տեղում է «Բածկան»՝ Բելառուսի 62-ամյա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով Բելառուսը ղեկավարում է արդեն 22 տարի:
Երրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնում է Տաջիկստանի նախագահ 63-ամյա նախագահ Էմոմալի Ռահմոնը, ով արդեն 21 տարի շարունակ ղեկավարում է երկիրը:
ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկիրը ղեկավարելու ժամկետով 4-րդ հորիզոնականում է: Ռուսաստանի 63-ամյա ղեկավարը պաշտոնավարել է ընդմիջումով, 10+2 տարի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 5-րդ հորիզոնականում է. պաշտոնավարում է 12 տարի, առանց ընդմիջման:
Հ.Գ. Վլադիմիր Պուտինի համար պաշտոնավարման տարիներ են համարվում նաև վարչապետի պաշտոնը զբաղեցրած 5 տարին: