Image result for Hilari and TrampԱՄՆ նախագահի ընտրություններից մեկ ամիս առաջ անսպասելի իրադարձություններ են տեղի ունենում այդ երկրում։ Ինչպես գիտենք, նախագահ դառնալու համար պայքարում են հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը։ Կիրակի օրը՝ սեպտեմբերի 11-ին, երբ Քլինթոնն այցելել էր Մանհեթեն՝ հարգելու 2001 թվականի տեռորիստական գործողությունների ժամանակ զոհվածների հիշատակը, նախկին առաջին տիկնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա չի կարողացել կանգնել ոտքերի վրա։ Բժիշկները Քլինթոնի մոտ հայտնաբերել են թոքերի հետ կապված խնդիր, և նախնական տվյալներով դեմոկրատների թեկնածուի մոտ թոքերի անբավարարվածության նախանշաններ կան։ Սա, իհարկե, լավագույն լուրը չէր, որ կարող էին սպասել դեմոկրատները, այն էլ այսպիսի պատասխանատու պահի։ Հետևաբար, նրանց մնում է մտածել, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե հանկարծ Հիլարի Քլինթոնը չկարողանա շարունակել ընտրապայքարը։ Ըստ էության՝ քանի դեռ տեղի չի ունեցել քվեարկությունը, Քլինթոնին այլ բան չի մնում, քան փոխադարձ համաձայնությամբ տեղը զիջել դեմոկրատ նախկին թեկնածուներից մեկին, օրինակ՝ մինչ վերջերս իրենց մրցակից համարվող Բերտի Սանդերսին։ Սանդերսը փրայմերիզների արդյունքում պարտվեց, սակայն, ընդունելով պարտությունը, իրեն ձայն տված պատվիրակներին հորդորեց քվեարկել Քլինթոնի օգտին։ Պատկերն, ըստ էության, կարող է կրկնվել, և սրանից դեմոկրատները, որոնք այս պահին նախընտրական քարոզարշավում ֆավորիտ են համարվում, շատ բան չէին կորցնի։ Սակայն, դիցուք, Քլինթոնի՝ Կալիֆորնիայի նահանգում քարոզարշավի չեղարկումը հսկայական վնաս տվեց նրան։ Սոցհարցումները ցույց են տալիս, որ հանրապետական Դոնալդ Թրամփը հստակ քայլերով մոտենում է Քլինթոնին, ով ընրտրարշավի սկզբնամասում հսկայական առավելություններ ուներ։ Այժմ, սակայն, իրավիճակը փոխվում է, ու թեպետ նախկին առաջին տիկինն առավելություն ունի, բայց այն այլևս ցայտուն չէ։ Իսկ Քալիֆորնիայի չեղարկումը առհասարակ կարող է թանկ նստել դեմոկրատների վրա՝ անկախ նրանից, կշարունակի մասնակցել Քլինթոնը ընտրարշավին, թե ոչ։

Այլ կերպ ասած՝ ստեղծված իրավիճակում հանրապետականների համար առավել քան նպատասավոր պայամաններ են ստեղծվում ամերիկյան ընտրազանգվածին գրավելու համար։ Հետևաբար, անկախ արդյունքից, կարելի է վստահաբար ասել, որ այս ընտրություններն ամենադիտարժան ու, միևնույն ժամանակ, ամենասկանդալայիններից մեկն են լինելու այս երկրի պատմության մեջ, եթե ոչ ամենասկանդալայինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել