Ladynews.am-ը գրում է.

Խանդը զգացողոթյուն է, որը մեծամասամբ իր մեջ բացասական երանգ է պարունակում և այն զգացող մարդուն պատճառում շատ խնդիրներ: Իր բնույթով խանդը քայքայիչ զգացողություն է, չնայած հարաբերությունների սկզբում հաճելի կծվություն է հաղորդում դրանց:

Սակայն ժամանակի ընթացքում այդ կպչուն զգացողությունը կարող է վերածվել մշտական վերահսկողության, որը բերում է միջանձնային լարման, վեճերի և վերջում՝ հարաբերությունների ավարտին: Եվ այսպես ի՞նչ է խանդը սիրո նշա՞ն, թե՞ ինքնավստահության պակաս: Հոգեբանները օգնում են պատասխանել այդ հարցին:

Նա, ով խանդում է, առաջին հերթին ինքնավստահության պակաս ունի, նա դյուրագրգիռ է, բարկանում է զույգընկերոջ վրա: Խանդողն ավելի շատ կախված է զուընկերոջ զգացմունքներից: Խանդոտներից ավելի շատ ցանկանում են բաժանվել, հեռանալ՝ կպչուն մտքերից, հարաբերություններ պարզելուց, մշտական հետապնդումներից, որոնք խախտում են մարդու անձնական ազատությունը: Խանդը կարող է կործանել նույնիսկ ամենաամուր հարաբերությունները: Այն կախվածության զգացողություն է:

600x580

Հոգեբան Եվգենիա Վոսկրեսենսկայան գտնում է, որ խանդը սեփական զգացմունքերի մրցակցություն է: Խանդողը զգում է իր թուլությունը և հաղթանակի անհնարինությունը, ինչի հետևանքով այդ զգացողությունը զուգորդվում է անվստահությամբ, բերում հիվանդոտ վիճակների: Խանդը ոչ համարժեք՝ կամ բարձր կամ ցածր ինքնագնահատականի դրսևորում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել