Картинки по запросу իրանի նախագահ«Իրանի նախագահի՝ Հայաստան կատարելիք մոտալուտ այցն անկյունադարձային կետ կլինի Իրան-Հայաստան երկկողմ հարաբերություններում»,- այս մասին ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, հաղորդում է ParsToday-ը: 
Դեսպանը նաև ասել է. «Այդ միջանցքը (Պարսից Ծոց-Սև Ծով) ստեղծվել է Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի  և Ադրբեջանի մասնակցությամբ, որի մասնագիտական նիստը կայացել է Թեհրանում և հուսով ենք, որ, այս միջանցքը շահագործման հանձնվելով, Դեպի Եվրոպա Իրանի տրանսպորտային ուղիները բազմազան կդառնան»:
Դիվանագիտական լեզվով ասած՝ նման գնահատականը «անկյունադարձային», այն էլ՝ նախագահի այցից առաջ, չափազանց լուրջ և համարձակ հայտարարություն է, և դա ունի առաջին հերթին ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական նշանակություն:
Առաջին հերթին դա պետք է դիտարկել որպես Իրանի՝ Կովկաս վերադարձի հայտ, ինչն ունի մի քանի հազար տարվա պատմություն:
Երկրորդ հերթին դա պետք է դիտարկվի որպես Կովկասի վրա ազդեցություն ունենալու, Թուրքիա-Ռուսաստան-Իրան մրցակցության ակտիվություն:
Երրորդ․ դա կարող է դիտարկվել որպես Չինաստան-Եվրոպա ուղու կարևոր բաղադրիչ:
Իսկ Իրանի համար որպես Ադրբեջանով անցնող «Հյուսիս-Հարավ» մայրուղիների այլընտրանք, Ադրբեջանից հնարավոր կախվածության թուլացում, ինչպես նաև Վրաստանին նույնպես խաղի մեջ ներառելու փորձ, այսինքն՝ Վրաստանը նույնպես դառնում է շահագրգրված սուբյեկտ Իրանի հետ հարաբերությունների առումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել