«Նա, որ հիմար-հիմար ասում է, թե ես իրեն էպոսի հերոսներից մեկի հետ եմ համեմատել, ինքը ո՞վ է, որ համեմատեմ: Թող գար, բոլորի ներկայությամբ խոսեինք: Մենք ուրիշ հարցեր էլ ենք քննարկել»,- ասաց Վարդան Սեդրակյանը:
Հարցին, թե ինչ հարցերի մասին է խոսքը, նա չկոնկրետացրեց, սակայն ասաց. «Ձեզ թվում է, ես օդի՞ց եմ վերցում, թե իրենք ինչ կազմակերպության անդամ են: Ընտրություններից հետո կտեսնենք իր պահվածքը, թե ինչպես թաթիկների վրա կգնա ու կստորագրի ամփոփիչ արձանագրությունը»:
Էպոսագետի խոսքերն են Րաֆֆու հասցեին...
Մի բան կարամ ասեմ, գրեթե ոչ մի քաղաքական գործիչ էլ ինձ մոտ հիացմունք չի առաջացնում, բայց Վարդան Սեդրակյանից միայն ուժեղ նողկանք եմ ապրում... Գիտեմ, որ նա ոչինչ իրենից չի ներկայացնում, հերթական փուչիկն է, որին փչողներն են իմ, քո, պողոսի, պետրոսի կյանքում խնդիրներ ստեղծում, բայց միևնույն է, նաև իր ոչուփուչության համար է, որ ես զազրում եմ այս գարշելի մարդուց։
Կից նյութը` այստեղ