Lurer.com-ը գրում է.
Սիրիայի ողջ տարածքում հրադադարի ռեժիմը, որի մասին պայմանավորվել էին ԱՄՆ-ը և Ռուսաստանը, ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ դա երկրում ռազմական գործողությունները դադարեցնելու Վաշինգտոնի և Մոսկվայի երկրորդ փորձն է, որտեղ արդեն հինգ տարի քաղաքացիական պատերազմ է տեղի ունենում:
Ոչ Սիրիայի ռեժիմը, ոչ էլ զինված ընդդիմությունը դեռևս պաշտոնապես չեն հայտարարել հրադադարի պահպանման մասին, սակայն յուրաքանչյուր կողմից գործակալության աղբյուրները հաստատում են, որ նրանք համաձայնվել են այդ պայմաններին:
Համաձայնությանը նաև աջակցել են հակամարտության այնպիսի կողմեր, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը: Նրանք նշել են հումանիտար ճգնաժամի լուծման անհրաժեշտությունը, հատկապես Հալեպ քաղաքում: Թեհրանը և Անկարան նաև ընդգծել են, որ հրադադարի ռեժիմը կօգնի հակամարտությունը դադարեցնելու համար Սիրիայում կազմակերպել քաղաքական լուծում:



