Թե ասա, մի երկու քաղցր խոսք էլ Հանրապետության Հիմնադիր Նախագահի հասցեին որ հնչեր, թեկուզ հենց էն բանի համար, որ մարդը ճիշտ ժամանակին հեռանալու օրինակ ծառայեց՝ էս էլ արդեն երկրորդ անգամ, դառնալով Հռոմի Պապին հավասար Պապի... ինչ կըլե՞ր որ... մի հատ ԼՅԱ-ն ի՞նչ էր՝ ափսոսացիք մեր պատմության դասագրքերի անբաժան էջի համար... ոչինչ վստահ եմ, որ ապագա սերունդներն արժանին կհատուցեն նրան... իսկ Րաֆֆին ու Բագրատյանը՝ նրանց հանդեպ խորին հարգանքով հանդերձ, դեռ պիտի փորձեն էդ էջերի լուսանցքից մի սանտիմետր ներս մտնել... 

... իսկ արջուկն ու նապաստակը թող ներեն, թող ներեն...

***

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր քարոզարշավի վերջին օրը հանդիպեց Կենտրոն վարչական շրջանի իր ընտրողների հետ: Իր ելույթում նա դա օրինաչափ համարեց: Պարոն Սարգսյանն առաջին հերթին անդրադարձավ ԼՂՀ հիմնախնդրին, ղարաբաղյան պատերազմի էջերին՝ նշելով. «Այնուհետեւ երբեմնի զինակիցների միջեւ կտրուկ ձեւով սրվում էին հակասությունները, թե ինչու պիտի դու ինձ կառավարես, եթե ես կարող եմ քեզ կառավարել, ինչով ես դու ինձնից լավը: Շատերը, ցավոք, չեն դիմանում գայթակղությանը եւ ընկնում են իշխանություն ունեալու մոլուցքի մեջ»:

Ըստ նրա՝ այսօր ՀՀ-ում տեղի է ունենում հեղափոխություն՝ սահմանադրական հեղափոխություն, եւ առաջին հերթին հասարակության ակտիվ մասնակցությամբ:

Սերժ Սարգսյանն ամփոփեց նաեւ իր մրցակից թիմակիցների քարոզարշավը՝ ասելով. «Առանձնանում է Րաֆֆի Հովհաննիսյանի գեղեցիկ քարոզարշավը՝ լի տասնյակ հազարով ձեռքսեղմումներով, որով նա փորձում է հասնել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Րաֆֆի Հովհաննիսյանը մշակույթ է փոխում մեր երկրում, նոր քաղաքական ավանդույթ է ձեւավորում, նա ընդգծեց, որ ընդդիմադիր լինել չի նշանակում ատելություն սերմանել»:

Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի քարոզարշավին, Սերժ Սարգսյանը հիշեցրեց. «Հիշում եք՝ նա ղրղզական, մոնղոլական ճանապարհ էր մեզ առաջարկում, իսկ հիմա... Որքան էլ համաձայն չեմ Հրանտի հետ, բայց հետաքրքությամբ եմ դիտում նրա քարոզարշավը եւ հետեւում եմ նրա խորհրդարանական գործունեությանը. Նա կոնկրետ ծրագիր է առաջարկում: Եթե արմատից համաձայն չենք այս կամ այն կարծիքի հետ, մենք իրավունք չունենք արմատից այն լռեցնել, մենք պետք է հրապարակայնորեն վիճենք այդ կարծիքի հետ: Ասում են՝ հարյուր քայլ ընդամենը եւ ամեն ինչ լավ է լինելու... Ոչ, միգուցե հազար անգամ հարյուր քայլ պետք է անենք. ամենաերկար ճանապարհը, ցանկացած մարաթոն սկսվում է առաջին քայլից»:

Սերժ Սարգսյանը շնորահակալություն հայտնեց նաեւ. «Շնորհակալ եմ իմ ընդդիմադիրներին, որոնց հետ միասին, իրոք, մենք հեղափոխություն ենք անում մեր երկրում, եւ դա առաջին հերթին տեղի է ունենում մեր գիտակցության մեջ»:

Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպմանը ներկա են նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ պատգամավորներ Գարեգին Նուշիկյանը, Ռուբեն Սադոյանը, Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, որը խոստացավ ընտրություններից հետո պատասխանել լրագրողների բոլոր հարցերին: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ նա նորից ցանկանում է վերադառնալ Երեւանի քաղաքապետի պաշտոնին: Ի դեպ, այսօր հենց նրան էին մինչ Սերժ Սարգսյանի գալը մոտենում բազմաթիվ մարդիկ ու հայցում նրա օգնությունը: Մի կին նույնիսկ հայտարարեց, որ ամեն օր նրա համար մոմ է վառում:

Նյութի աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել