Իլհամ Ալիևը երևի մոռացել է, որ, երբ 90-ականներին պատերազմ էր, իր հայրը՝ Հեյդար Ալիևը, անմիջական կապի մեջ էր մտնում ՀՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանի հետ, որպեսզի խնդրի, որ հայկական կողմը չկրակի Նախիջևանի ուղղությամբ:
Թաթուլ Հակոբյանի գրքից մի հատված եկավ մտքիս:
Գրքում պարզ հիշատակվում է, որ ամեն օր Հեյդար Ալիևը զանգահարել է Աշոտ Մանուչարյանին և խնդրանքներով դիմել նրան: Դե պատերազմ էր, Ալիևը մտածում էր իր Նախիջևանի մասին:
Մի անգամ էլ եղել է այնպես, որ Մանուչարյանն իր աշխատավայրում՝ նախագահականում չի եղել, և Ալիևը, այլ ելք չունենալով, զանգահարել է Մանուչարյանենց բնակարան: Լսափողը վերցրել է Մանուչարյանի մայրը:
Հեյդարն ասել է. «Մայրի՛կ ջան, ես Աշոտին եմ ուզում, նրա ընկեր Հեյդարն է»: Դե Մանուչարյանի տարեց մայրն էլ ասել է, որ նա տանը չէ:
«Խնդրում եմ, որ գա տուն, կասեք, որ ես եմ զանգահարել, և խնդրում եմ, թող բանակին հրահանգի, որ նրանք չկրակեն Նախջևանի կողմը․ այսօր նրանք սկսել են էլի կրակել»:
«Անպայման կասեմ Հեյդար ջան»,- ասել է Մանուչարյանի մայրը:
Այս պատմությունները կարելի է հիշեցնել Իլհամին։