««Մեր պորտֆելներին ոչինչ չի սպառնում», անդրադառնալով կառավարության հրաժարականին՝ հայտարարեք է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավավ Արմեն Ռուստամյանը և հիշեցրել որ իրենք ոչ թե կոնկրետ կառավարության հետ էին պայմանավորվել, այլ Սերժ Սարգսյանի։


«ՉԻ» - Եվ իսկապես, ինչո՞ւ պիտի ՀՅԴ– պորտֆելներին ինչ-որ բան սպառնա։ Նրանց համար ի՞նչ տարբերություն, թե նոր կառավարությունն ինչ ծրագրով կաշխատի։ Իրենք, օրինակ, նախորդ (Հովիկ Աբրահամյանի) կառավարության ծրագրին դեմ էին քվեարկել, բայց հետո հանգիստ վերցրեցին պորտֆելները և սկսեցին «կյանքի կոչել» այդ ծրազիրը։ Այնպես որ՝ իրենց համար մեկ է։


Ի դեպ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ իր հերթին է հայտարարել, թե «ես որ՝ չեմ փոխվելու, մնացածը չգիտեմ, ես մնալու եմ»։


Մի խոսքով՝ իսկույն երևում է, որ Կարեն Կարապետյանը վճռականորեն է տրամադրված։ Չի բացառվում անգամ, որ համակարգային փոփոխությունների շրջանակներում կադրային ջարդ իրականացնի ու մի բանի ԺԷԿ-ի պետ փոխի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել