Աշոտյանը բավականին սուր անդրադարձ է արել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին՝ նշելով, որ փաստորեն վերջինս այնքան էլ անկեղծ չէր, երբ հայտարարում էր, որ տարիքի պատճառով էլ չի կարող զբաղվել քաղաքականությամբ, բայց, այնուամենայնիվ, շարունակել է հարցազրույցներ տալ ու քաղաքական օրակարգ է մտցրել ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գաղափարը։
Աշոտյանը մեղմորեն կշտամբել է ՀՀ առաջին նախագահին, որ վերջինս, խոսելով երիտասարդությանը ճանապարհ տալու մասին, այդուհանդերձ թույլ չի տալիս, որ իրենք գաղափարներ հղացնեն, այլ փորձում է փլատակների վրա նոր կառույց սարքել։ Ամփոփելով Աշոտյանը նշել է, որ թեև քաղաքագիտության մեջ երբեմն հնարավոր է լինում նման բան իրականացնել, բայց աղետներից հետո սովորաբար նոր տեղ են ընտրում՝ նոր շենքեր կառուցելու համար...
Աշոտյանի այլաբանությունը գուցե գեղեցիկ էր, իսկ քննադատությունն էլ գուցե տեղին, բայց առնվազն հակասական էր՝ հատկապես բերված օրինակի պահով...
Գյումրին հիմնովին ավերվեց երկրաշարժի արդյունքում, բայց, ինչքան գիտեմ, նոր տեղոււմ չեն վերակառուցել քաղաքը։ Նույնն էլ քաղաքականության առումով. այո, ՀԱԿ-ը խորը ճգնաժամի մեջ է և գուցե արդեն ավերակ է, բայց նոր կառույց կառուցելու համար գոնե սկզբնական էտապում շինանյութ կարող են հանդիսանալ բացառապես հին կառույցից մնացած բեկորները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել