«Մինչ Հայաստանում ընթանամ է «Պատրաստված է Հայաստանում» անվանումով ցուցահանդեսը, ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, թե հնարավոր է՝ արդեն 2017 թվականից ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրված ապրանքների վրա հայտնվի «պատրաստված է ԵԱՏՄ-ում» մակնշումը։
«ՉԻ» - Հաջորդ որոշմամբ երևի կպարտադրվի, որ մակնշումները լինեն ռուսերեն, հետո կհայտնվի խորհրդային տարիներից հայտնի «որակի նշանը», և կամաց-կամաց ամեն ինչ իր տեղը կընկնի։ Բայց մյուս կողմից Էլ՝ հոգեբանական տեսանկյունից սա լավ է։ Այսուհետ մեզ վրա կկրակեն ոչ թե Ռուսաստանում, այլ ԵԱՏՄ-ում արտադրված զինատեսակներով։ Իսկ որոշ հայ գործարարների համար սա ընդհանրապես երկնային մանանա է։ ՉԷ՞ որ Արևմուտքում ԵԱՏՄ ասելով առաջին հերթին հասկանում են Ռուսաստան, այնպես որ՝ «Ավշարը», «Վեդի Ալկոն», «Լուսաստղը» և այլն «ինքնըստինքյան» դառնում են ռուսական օղի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։