«168 ժամ»-ի տվյալներով՝ կարծես թե ուրվագծվել է ՀՀԿ-ԲՀԿ առճակատումը լուծելու փոխզիջումային տարբերակը, որը կայանում է նրանում, որ Ծառուկյանն էլ նկրտումներ չի ունենա վարչապետի պաշտոնի համար, բայց փոխարենը կստանա Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Ըստ թերթի՝ այս տարբերակն այժմ ակտիվ քննարկվում է ԲՀԿ-ում ու դիտարկվում է որպես բավականին օպտիմալ լուծում։
Անձամբ ես բավականին մեծ սկեպսիսով եմ վերաբերվում այս լուրին, թեև չեմ կարող ասել, որ այն անհավանականների տարբերակից է։ Ի վերջո, պետք է հասկանալ, որ Ծառուկյանը ամբիցիոզ գործիչ է, իսկ վարչապետի ու քաղաքապետի պաշտոնների միջև բավականին մեծ դիստանցիա կա։ Բացի դրանից, ես վստահ չեմ, որ Ծառուկյանը կուզենա այսքան շուտ վերսկսել բացեիբաց համագործակցությունը ՀՀԿ-ի հետ, որովհետև բազմիցս է խոսվել, որ նրան ամենաշատը վախեցնում է արթուրբաղդասարյանանալու հավանականությունը։
Մյուս կողմից էլ, Երևանի քաղաքապետի պաշտոնը իրոք լուրջ պաշտոն է, որը կարող է շատ լուրջ դերակատարություն ունենալ ԲՀԿ-ի համար՝ 2017 թվականի պառլամենտական ընտրություններին, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ-ն րադիցիոն թույլ է եղել Երևանում, ինչը չի կարելի ասել մարզերի մասին։ Ըստ այդմ՝ չի կարելի բացառել, որ Ծառուկյանն այնուամենայնիվ չի խորշի նման առաջարկից՝ պայմանով, որ այդպիսին կլինի։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/154337324722299?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել