«Երեկ լրահոսում պաշտոնական հաղորդագրություն հայտնվեց, որոնք, մեղմ ասած, որոշ հարցեր են առաջացնում։ Առավոտյան դեռևս ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասված էր. «Սեպտեմբերի 7-ին՝ ժամը (11:30-ի սահմաններում, ՊԲ- հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ..ծնված Արման Ալիկի Ղանդիլյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»։
Դրանից ժամեր անց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական կայքէջում հայտնվեց մի հաղորդագրություն՝ հետևյալ վերնագրով. «Հրամանագիր հետմահու պարգևատրման մասին»։ Հաղորդագրության բովանդակությունը հևտևյալն էր.
«Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Ղանդիլյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով»։
Այսինքն՝ մի դեպքում ստացվում է, որ զինծառայող Արման Ղանդիլյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել «մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում», մյուս կողմից՝ արագորեն Բակո Սահակյանը զոհված զինծառայողին հետմահու պարգևատրում է «Լեռնային Ղարարաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար»։ Սա, իսկապես, արտառոց զուգադիպություն է։ Հաղորդագրությունների տեքստերի այս հակասությունը հեռուն գնացող ենթադրությունների տեղիք է տալիս ու հարց է առաջանում՝ ի՞նչ է տեղի ունեցել, որ Արցախի նախազահը կայծակնային արագությամբ որոշում է կայացրել «Արիության մեդալ» շնորհել զոհված զինծառայողին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։