Ընտրությունների նախաշեմին մի ցավալի փաստ արձանագրեմ: Ինչո՞ւ Հայաստանում երբեք չի ձևավորվել ու չի ձևավորվի ընդդիմություն: Եվ կարծում եմ, եթե այսպես շարունակվեց, Հայաստանում իշխանությունները` նախագահի գլխավորությամբ, սրանից մոտ 100 տարի ում ցանկանան, նրան էլ կտեսնեն նախագահի պաշտոնում:
Պատասխանեմ հարցիս. նախ պետք է էս ժողովրդի մտածելակերպը փոխել: Ամենուր կլսես այսպիսի արտահայտություններ. «Գնում եմ ընտրության` ի՞նչ անեմ, մեկ ա ընտրված ա էլի» կամ «Ով ուզում ա լինի, մեկ ա մեր վիճակը մնալու ա նույնը»: Մինչև ժողովուրդը չհասկանա, որ իրենց ամեն մի ձայնը կարող է լինել վճռորոշ, չի կարող խոսել ժողովրդավարությունից: Տեր կանգնեք ձեր ձայնին և այդպիսի անտարբերությամբ մի մոտեցեք ընտրություններին:
Այլընտրանք չլինելու բացակայության դեպքում նույնիսկ երբեք մի մտածեք, որ ընտրությունների ելքը կանխորոշված է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/daniel.petrosyan/posts/481215348608848
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել