Սերժի ելույթն եմ լսում` Մարզահամերգայինում ասված:
Ո՞վ է գրում հիմա էդ ելույթները:
Փայլուն ելույթ: Միլիմետրիկ կառուցված: Սրտոտ: Ներսից: Եւ վերջապես, հայ նյարդի վրա կառուցված:
Քիի՜չ է:
Պիտի էդ ելույթը կյանք դառնա: Առաջին հերթին կյանք: Իր համար:
Հետո մնացածի:
Լավ է, որ վերջին ակորդն այդպես տպավորիչ է ստացվում իրենց մոտ, բայց եթե ինքը գոնե այս անգամ չգնաց իրական փոփոխությունների, եթե վերից վար չփոխեց շատ բան, եթե ելութից զատ չտեսավ էս ժողովրդի որբ աչքերը, այնտեղ պահված համբերությունն ու ցավը ու չարեց իրենից սպասվածը, առ ոչինչ է էս ամենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել