SOS
Հարգելի պարոն վարչապետ
Հայոց լեզվի շտեմարանների հետ կապված աղմուկը չլռած՝ հիմա էլ խուճապ է անգլերենի շտեմարանների հետ կապված:
Անգլերենի շտեմարաններում էջերով արտատպված են «Longman INTRODUCTORY COURSE FOR THE TOEFL TEST» թեստային աշխատանքների գրքից երեք ձևով: Առաջին` նույնությամբ արտագրված են, երկրորդ՝ տեքստերը նույնն են, պահանջներն են փոխված և երրորդը՝ տեքստերի մեջ չնչին փոփոխություններ են արված: Փաստերը ձեռքիս են: Շտեմարանների հեղինակներն անթաքույց արտագրությամբ են զբաղվել, սա ի՞նչ է, եթե ոչ՝ գրագողություն: Պարզվում է՝ մեր շրջանավարտներն անտեղյակ հանձնում են TOEFL TEST, որի պահանջները, կասկածում եմ, որ բխում են ՀՀ պետական չափորոշիչներից: Հարց է ծագում, թե ո՞ւմ հրամանով է ձևավորվում շտեմարանների հեղինակային խմբերի կազմը, ո՞վ է վերահսկում այդ խմբին, տպվելուց առաջ ինչո՞ւ չի իրականացվում ԿԳ նախարարի հրամանը՝ շտեմարանների փորձաքննություն անցկացնելու մասին:
Պարոն վարչապետ, վերջապես ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար, որովհետև կառույցը, որին վերապահված են վերոնշյալ գործողությունները, գործում է Ձեր աշխատակազմում:
Հարգանքով՝ Անահիտ Բախշյան
15.02.2013թ.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել