Ի՞նչ է նշանակում Fashion Police և ի՞նչ է նշանակում dress code: Դեռ մի քանի տարի առաջ հայ իրականության համար բավականին օտար, բռի և մենթալիտետի` հոգեկերտվածքի համար վիրավորական հնչերանգ ունեցող արտահայտություններ: Սակայն երբ վերջին տարիների ընթացքում քաղաքական փակուղու մեջ գտնվող երկիր ներխուժեց գեղեցիկ և ճաշակով հագնվելու ավանդույթը, հայկական շոու-բիզնեսի համար բացվեց մի նոր աշխարհ: Աշխարհ, ուր բացակայում էր Բանգլադեշի առևտրի կենտրոնը և Ֆիրդուսի տոնավաճառը: Այժմ երևանյան բոմոնդն ապրում է էվոլյուցիայի դաժան ընթացք: Հայկական շոու-բիզնեսի դեմքերը սկսում են սովորել տարբերել ոճերը, տարբերել երեկոյան և առօրյա հագուստը, թեև վերջինս դժվար թե հնարավոր լինի հաղթահարել առաջիկա հիսուն տարվա ընթացքում:

Այնուամենայնիվ, վերցնելով Fashion Police-ի ծանր և վտանգավոր պարտականությունները` սկսենք «դատապարտել» ոճային «դավաճանությունները» և գովել նորաձևության առաջընթացները:

 

«The Beautified Project»

Տգեղ և անճաշակ հագնվելուց բացի, ավելի մեծ մեղադրանք կարող է համարվել, երբ ընդհանրապես հստակ ոճով չեն հագնվում: Իմ շատ սիրած «The Beautified Project» խումբը գրավեց ուշադրությունս ոչ տգեղ ու ոչ գերշքեղ հագուստի ընտրությամբ, այլ պարզապես ոճի բացառիկ բացակայությամբ: Ես ընդունում եմ, որ գերհանճարներին անհրաժեշտ չէ ծախսել ժամանակն այնպիսի հիմար բանի վրա, ինչպիսին ոճն է, սակայն կապույտ ջինսերից և կարճաթև սև շապիկներից բացի կան ամենաքիչը հինգ միլիոն ոճական այլ լուծումներ:

 

 

Ռիփի

Բազմակողմանի զարգացած լինելը միշտ էլ գովելի հատկանիշ է եղել, սակայն ոճի մեջ այդպիսի ուղղությունը ոչ միշտ է ընդունելի: Թերևս լուսանկարներում մշտապես պահպանվող միակ հատկանիշը Ռիփիի քաղցած, տենչացող հայացքն է, որ այդպես խորաթափանց ակնարկով պահանջում է կիրթ ոճաբանի ներկայություն: Հայկական շոու-բիզնեսի համար Ռիփին ունի հետաքրքիր արտաքին, որը, սակայն, նման է գեղեցիկ սենյակի` առանց գրագետ դասավորած կահույքի, որը, պատկերավոր ասած, ընդամենը չորս պատից բաղկացած տուփ է:

Լիլուի, Դավոյի, Մարիաննա  Հովհաննիսյանի, Վարդան Բադալյանի,Էրիկի մասին` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել