«Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հայտնվել է անհարմար դրության մեջ. բանն այն է, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում մասնակցության հայտ է ներկայացրել ՀՅԴ-ն, և մարզպետը որպես պարտաճանաչ կուսակցական, պետք է օգնի ՀՅԴ-ին՝ գոնե 6 տոկոսի անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Սակայն մյուս կողմից պետական կառույցներին, այդ թվում մարզպետարանին հրահանգ է իջեցվել աշխատել ՀՀԿ-ի «Բալասանյան» դաշինքի օգտին և ապահովել նրանց համար պատշաճ տոկոսներ։ Ու հիմա մարզպետ Սիմոնյանը ստիպված է լինելու երկու ֆրոնտով աշխատել:
Բայց այստեղ խնդիրն այն է, որ և՛ ՀՅԴ, և՛ ՀՀԿ– ի «Բալասանյան» դաշինքը Գյումրիում հեղինակություն չունեն, մեղմ ասած, ուստի մարզպետի առաջ շատ դժվար խնդիր է դրված»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել