Operativ.am-ը գրում է.

Image result

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն  պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին կոչ է արել հրաժարական տալ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:

Նախագահի նման հայտարարության պատճառը կոռուպցիոն սկանդալն է եղել: 

Տեղեկություններ կան, որ ռազմական վարչությունը խոհանոցային իրերը ձեռք է բերել 8 անգամ թանկ, քան շուկայական գինն է:

«Նման իրավիճակները ժողովրդի մոտ վերացնում է մեր նկատմամբ վստահությունը: Այս ամենի պատասխանատվությունը պետք է վերցնի նախարարը, որպեսզի ոչ համակարգը, ոչ պետությունը չտուժեն դրանից»,-ասել է  Լիտվայի նախագահը:

Երկրի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ շարունակում է վստահել պաշտպանության նախարարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել