2f3ad8402cbc9ba1386b2f089e807228Araratnews.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը սեպտեմբերի 7-ին երկօրյա այցով կժամանի Վրաստան եւ կհանդիպի պետության առաջին դեմքերի հետ: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով եվրաինտեգրման հարցերով պետնախարարի աշխատակազմին:

Այցի առաջին օրը նախատեսված է Սթոլթենբերգի հանդիպումը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ, նույն օրը նա կմասնակցի Թբիլիսիում անցկացվող ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նստաշրջանի բացմանը: Սթոլթենբերգը բանակցություններ կվարի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի եւ խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի հետ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ խորհրդարանում ելույթ կունենա ուսանողների համար: ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նստաշրջանը, որը դաշինքի գլխավոր ղեկավար մարմինն է, սեպտեմբերի 7-8-ը կանցկացվի Վրաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել