Barometer.am-ը գրում է.
1.Ապակիների մաքրում
Եթե տանը կա ժամկետն անց սպիտակ գինի, դրանով կարող եք մաքրել պատուհանների ապակիները, փայլը երաշխավորվում է:
2.Դիմակ՝ դեմքի համար
Կարմիր գինին պարունակում է մի շարք ամինաթթուներ, որոնք վերականգնում են մաշկի հարթությունն ու ամրությունը:
4.Գինու և յուղոտ հետքերի վերացում հագուստից:
Եթե հագուստին պատահաբար կարմիր գինի է թափվել, այդ հատվածը մաքրել կօգնի սպիտակ գինին, ինչպես նաև այն օգնում է մաքրել յուղի հետքերը:
5.Շքեղ մազեր
Իտալուհիները հաճախ մազերը լվանալուց հետո դրանց վրա կարմիր գինի են լցնում, քանի որ այն սնուցում է մազարմատները և փափկեցնում մազերը:
6.Կապտուկների բուժում
Գինում պարունակվող անտիօքսիդանտ-ֆլավոնիդներն արագացնում են վնասվածքների բուժման գործընթացը, եթե վնասվածք ստանալու պահին ձեռքի տակ սառույց չկա, փորձեք վնասված հատվածին գինի քսել:
7.Հմուտ այգեպանները գիտեն, որ կարմիր գինին կարող է փոխարինել պարարտանյութերին: Բույսերի սերմերի հետ միասին նրանք մի քանի կաթիլ կարմիր գինի են լցնում, որը նպաստում է օգտակար բակտերիաների բազմացմանը և հետագա առատ բերքին: