Image result for Վրաստանի վարչապետի այցը ՀայաստանՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն, վստահաբար, դրական ֆոն կստեղծի հայ-վրացական հարաբերություններում, որն այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, ինչքան էլ որ հավաստիացնում են։ Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան կարող է կապված լինել նաև Վրաստանում հոկտեմբերի 7-ին կայանալիք պառլամենտական ընտրությունների հետ։ Վրաստանի իշխանությունը, բնականաբար, ցանկանում է ստանալ վրացահայ՝ մասնավորապես ջավախահայ ընտրողների քվեները՝ այս գործում ակնկալելով նաև հայկական կողմի օգնությունը։ Սակայն Ջավախքում իշխանության համար հեշտ չի լինելու, քանի որ ընդդիմությունը ևս շատ ակտիվ է։ Մրցակցությունը կարևոր հանգամանք է, և սա խոսում է այն մասին , որ ժողովրդավարական գործընթացները կամաց-կամաց ներթափանցում են Ջավախք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել