Տնտեսության տարբեր ոլորտների զարգացման նպատակով հաճախ իրականացվում են տարատեսակ ցուցահանդեսներ,որոնց նպատակն է ներգրավել արտասահմանցի ներդրողներին:
Սպասվում է, որ սեպտեմբերի վերջին ՀՀ-ում կկայանա 12-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսը, որին կմասնակցի 170-ից ավելի ընկերություն, իսկ այցելուների թիվը կանցնի 60 հազարը:
Տարեցտարի այս ցուցահանդեսը ընդգրկում է ավելի շատ ընկերություններ և այցելուներ:
Բազմաթիվ ընկերություններ կներկայացնեն այնպիսի
տեխնոլոգիաներ, որոնք կբարձրացնեն Հայաստանի պաշտպանողականությունը: Արդեն իսկ հաստատվել է ամերիկյան, ռուսական,գերմանական և հնդկական ընկերությունների մասնակցությունը:
Ակնկալվում է, որ ռուսական կազմակերպություններից մեկը համաժողով կանցկացնի հայկական նորաստեղծ ընկերությունների համար, իսկ լավագույն առաջարկության հեղինակ կազմակերպությունները կստանան ֆինանսավորում: