Քարիմովի՝ հերթական հակաադրբեջանական քայլը տեղի է ունեցել 1994թ. Սատմբուլում՝ թյուրքական երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը Թուրքիայի՝ այդ ժամանակ նախագահ Սուլեյման Դեմիրելին խնդրում է նիստի օրակարգում ընդգրկել նաև ղարաբաղյան հարցը և առաջարկում եղբայրական Ադրբեջանին օգնել այդ ծանր հարցում: Հեյդար Ալիևի խնդրանքին հանդիմանում է Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Ի. Քարիմովը և հայտարարում, որ իրենք հավաքվել են տնտեսական հարցեր քննարկելու, և հատկապես չի ցանկանում խոսել միջպետական հակամարտությունների մասին: Քարիմովին իր աջակցությունն է հայտնում նաև մեկ այլ թյուրքական պետության՝ Թուրքմենստանի նախկին նախագահ Թուրքմենբաշին, նշելով, որ ղարաբաղյան հարցի քննարկումը կարող է ազդել Հայաստանի հետ հարաբերություններին:
Չնայած Դեմիրելի գործադրած ջանքերին՝ Ղարաբաղն այդպես էլ չի քննարկվում նիստին:
Նույն պատմությունը տեղի է ունենում նաև Աշխաբադի հանդիպման ժամանակ, որտեղ Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները թույլ չեն տալիս Հեյդար Ալիևին օրակարգ ներառել նաև ղարաբաղյան հարցը:
Հ.Գ. Հետ բերեք Քարիմովին։