Հա յանի ի՞նչ են ոգևորվել մեր համացանցի ոչ ժառանգականներն ու իբր մտավորականները։ Րաֆֆին մարդավարի հայտարարել է, որ ո´չ ինքը, ո´չ հայրը մասսոնական ոչ մի կազմակերպության անդամ չեն, իսկ էպոսագետ կոչեցյալը պատասխան կտա զրպարտանք տարածելու համար։ Հիմա ինձ կասե՞ք, թե ինչ դատապարտելի բան ա արել մարդը, երբ օգտվել է իր անձն ու արժանապատվության պաշտպանության համար նախատեսված իր օրինական իրավունքից։ Էդ ասենք դուք էդքան խելոք եք ու գիտեք, որ էպոսագետը կլոուն ա, բա քանի՞ հոգի միամիտ ընտրող ունենք, որ էլ չիբուռաշկա ա դառնում, էլ Հայրիկյանի մահափորձի կագեբեական ակունքների ա հավատում, էլ բարի օլիգարխների... Ինչի՞ պետք ա մասսոնների տարբերակին չհավատան ու ինչի՞ պետք ա Րաֆֆին հանդուրժի իր ու իր հոր հասցեին հնչած զրպարտությունը՝ առավել ևս, եթե այդ զրպարտությունը կարող է վնասել իր քարոզարշավին ու վարկանիշին։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել