«Ժողովրդավարական հայրենիք» կուսկացությունից վտարված նախկին փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը ավելորդ անգամ ապացուցել է, որ ինքը Մակեյանի կուսակցությունում ոչ միայն Զուրաբյանի կամակատարն էր, այլև զուտ զուրաբյանական աբիժնիկության կրողը։
Հարցազրույցում նա սկզբից մեղադրել է Մակեյանին կուսակցության գրասենյակի շենքը վարձակալությամբ տալուց գոյացած 21 միլիոն դրամը յուրացնելու մեջ, իսկ հետո էլ բողոքել է, թե Մակեյանը իրեն և մի շարք այլ զուրաբյանական ռեզիդենտների անարդար է վտարել կուսակցությունից, որովհետև իրենք ոչ միայն կապ չունեին Զուրաբյանի հետ, այլև անձամբ ինքը հաճախ ըմբոստանում էր ու դեմ էր արտահայտվում Զուրաբյանին։ Այնուամենայնիվ, Մեհրաբյանը հավաստիացրել է, որ իրենք՝ վտարվածները, չեն պատրաստվում մտնել ՀԱԿ կուսակցության կազմի մեջ, բայց մշտապես կհամագործակցեն ՀԱԿ-ի հետ։ Ինչ վերաբերում է Մակեյանին, ապա ըստ Մեհրաբյանի՝ նա դիտավորյալ էր սլաքներն ուղղում Զուրաբյանի վրա, որ հետո էլ դրանով արդարացնի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը ՀԱԿ-ի կազմից դուրս բերելու իր որոշումը։
Շա՜տ հակազուրաբյանական դիրքորոշ ունի է՜, մի այլ կարգի։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել