fefr

ԿՈՒՊԵՐՏԻՆՈ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ – Apple ընկերությունը Հայաստանի համար կթողարկի ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանի պատկերով emoji փաթեթ, այս մասին Gizmodoկայքին հաղորդել է անանուն աղբյուրը կորպորացիայում։

Emoji֊ները սմայլիկների զարգացման նոր փուլն են՝ նրանք թույլ են տալիս ցանկացած իրավիճակում պատկերի միջոցով արտահայտել հույզեր։ Հայաստանի դեպքում հույզերն արտահայտել կօգնի հենց ԱԺ Նախագահը՝ նրան ընտրել են հաշվի առնելով նրա ճանաչվածությունը և ժողովրդականությունը։ Յուրաքանչյուր երկրի համար պատրաստվել է հատուկ emoji փաթեթ, որը հնարավոր կլինի ներբեռնել iOS 10 օպերացիոն համակարգի հետ միասին։ Համաձայն աղբյուրի iOS 10 օպերացիոն համակարգը հասանելի կլինի արդեն Հոկտեմբեր ամսվա վերջին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել