putin-obama_1423600985.jpg.600x450_q85ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման կհանդիպեն երկուշաբթի: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահները պայմանավորվել են վաղը հանդիպել»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ հանդիպման ձևաչափը հստակեցված չէ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-5-ը Չինաստանի Հանչժոու քաղաքում անց է կացվում G20-ի գագաթնաժողովը, որի հիմնական թեման է «Նորարարական, առողջ, փոխկապակցված և ներառական տնտեսության կառուցումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել