Ադրբեջանցի վերլուծավաբան և քաղաքական գործիչ Իսա Գամբարն իր ֆեյսբուքյան էջում մի հետաքրքիր գրառում է կատարել՝ կապված Քարիմովի՝ Ադրվեջանի հանդեպ ունեցած վերաբերմունքին։ 1992թ.-ին Ադրբեջանը դեռևս ԱՊՀ անդամ պետություն չէր, սակայն, ինչպես նշում է հեղինակը, ՌԴ նախագահ Բ. Ելցինը հրավիրված էր Ադրբեջանի նախագահ Էլչիբեյին կազմակերպության անդամ երկրների նախագահների նիստին։ Էլչիբեյն առաջին հրավերից հրաժարվում է, իսկ 2-րդ հրավերից հետո որոշում է Ի. Գամբաևին ուղարկել՝ մասնկացելու կազմակերպության անդամ պետությունների կառավարության ներկայացուցիչների նիստին՝ որպես Ադրբեջանի ներկայացուցիչ (այդ ժամանակ մեր «պատմիչը» Ադրբեջանի վարչապետն էր): ՌԴ նախագահի՝ նիստը բացելու և օրակարգը ներկայացնելու ընթացքում նրան ընդհատում է Ուզբեկստնի արդեն հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովը և հարցնում, թե ինչ գործ ունի Ադրբեջանն այնտեղ, երբ անդամ երկիր չէ։ Ելցինը պատասխանում է, որ Ադրբեջանը հրավիրված է՝ որպես դիտորդ երկիր, ինչին ի պատասխան, Ի. Քարմովը նշում է, որ ԱՊՀ կանոնադրությամբ սահմանված չէ դիտորդ երկիր հասկացությունը, ուստի պահանջում է Ադրբեջանի ներկայացուցչին լքել նիստերի դահլիճը։ Ուզբեկստանի նախագահի այս հայտարարությունից հետո գործին խառնվում են Բելառուսի և Ուկրաինայի նախագահները և նշում, որ Ադրբեջանն այդ պահին անդամակցության գործընթացի մեջ է, նրան ժամանակ է պետք, որպեսզի խորհրդարանը վավերացնի անդամակցության ռատիֆիկացիան։ Ի պատասխան Ուկրաինայի և Բելառուսի նախագահների ելույթին՝ Քարիմովը կրկին բարկացած պնդում է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը պետք է լքի դահլիճը և մասնակցի նիստերին միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի խորհրդարանը վավերացնի փաստաթուղթը և դառնա անդամ։ Ելցինը ստիպված է լինում հայտարարել, որ ինքն անձամբ է հրավիրել Ադրբեջանին, ինչից հետո Քարիմովը համաձայանության նշան է տալիս և Ադրբեջանի ներկայացուցիչները մանթո մասնակացում են նիստին։
Այսպիսինն է նաև թուրքական միֆը՝ «թուրքական միասնական աշխարհի» կեղծ գաղափարախոսությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: