Image result for վանաձորԳաղջներդ «Հայկական Վերածնունդ» դարձած նախկին ՕԵԿ համամասնական ցուցակը ՏԻՄ ընտրություններում գլխավորող թաղային հեղինակության բոցաշունչ ելույթով կտրեմ

ՏԻՄ ընտրությունները ինչպես գիտենք հանրային գիտակցության մեջ ավելի շատ ընկալվում ա որպես համապետական ընտրությունների կցորդ ու «ռազմինկա»։ Կոնկրետ այդ դեպքում՝2017 թվականի Պառլամենտական ընտրությունների նախերգանք։ Սակայն իրենց ձևով ու բովանդակությամբ այս ընտրությունները իսկապես լուրջ քաղաքական պրոցես են ենթադրում իրենցից,քանի որ մասնակից ուժերը որոշակիորեն պատկերացում կկազմեն իրենց ռեալ հնարավորությունների մասին՝Պառլամենտականից առաջ։

Վանաձորում (անվանումը զուտ գրական է,ինձ համար այն միշտ կմնա Կիրովական), դիցուք ի տարբերություն նախկին լոկալ ընտրությունների ու դրա մասնակիցների,այս անգամ բավականին խայտաբղետ կազմ է հավաքվել՝ ինտելեկտուալից մինչև թաղային հեղինակություն։ Օրինակ քաղաքական սերնդափոխության,նոր լիդերների ի հայտ գալը «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը պատկերացնում է Վանաձորի հայտնի հեղինակություն,բիզնեսմեն Արկադի Փելեշյանի տեսքով,ում առաջադրել է քաղաքապետի թեկնածու և վստահել ցուցակի առաջին համարը։ Փելեշյանը (ավելի հայտնի Ակա անունով)նախորդ ընտրություններում դարձել է ավագանի,ընդ որում առաջին տեղով հավաքելով 2000-ից ավելի ձայն։ Սա երևի Արթուր Բաղդասարյաին ստիպել է մտածել ,որ Փելեշյանը կարող է բաձրացնել էլ ավելի ծանր նշաձող,սակայն վախենամ որ այս անգամ չհաջողի,քանի որ մի բան է ոչինչ չորոշող ավագանին,մեկ այլ բան քաղաքապետ,ով նաև ունենալու է սեփական թիմ ու լուրջ ընդդիմախոսներ Քաղաքապետարանում,որոնց հետ Փելեշյանը դժվար կարողանա կոնտակտի մեջ մտնել՝հաշվի առնելով,որ նրա ամպլուան , ընտրած կենսաձևն ու աշխարհայացքը։

ՀՀԿ- գործը քիչ ավելի բարդ է և շատ նուրբ բան տեղի ունեցավ։ Նախկինում կուսակցության մեջ ով ավելի ուժեղ դիրք ու ազդեցություն ուներ՝ (կապեր,ֆինանս,հեղինակություն ),նա էլ առաջադրվում էր վերջնահաշվարկի արդյունքում,սակայն մի քանի համապետական ընտրություն պարտվելով, ՀՀԿ-ն արդեն գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանին չի վստահում և նրա փոխարեն առաջադրելու է քաղաքի նոտարական գրանսենյակի ղեկավար Մամիկոն Ասլանյանի թեկնածությունըւ։ Ասլանյանը քաղաքում բավականին մեծ ազդեցություն և հեղինակություն ունի՝ ընդ որում , դրականը գերակշռող է։ Եվ ՀՀԿ-ն փորձում է օգտագործել վերջինիս հեղինակությունը՝հաղթելու համար։ Բնականաբար այս ամենը չէր կարող չլինել Ասլանյանի համաձայնությամբ՝ասել կուզի նրանց շահերը այստեղ համընկնում են։ սակայն հաղթելու համար սա կարող է բավարար չլինել,քանի որ ՀՀԿ-ն Վանաձորում վարկանիշի շատ լուրջ խնդիր ունի և նրան կարող է չփրկել նույնիսկ Մամիկոն Ասլանյանի հեղինակությունը։

Հաաղթելու իրական հնարավորություն ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը»,որի ցուցակը գլխավորում է Քրիստ Մարուքյանը՝ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը։ Եղբոր գործոնը,ով նախորդ ՊԱռլամենտական ընտրություններում,մեծամասնական կարգով հաղթել էր ոչ ավել ոչ պակաս ՀՀԿ սֆերխինտելեկտուալ Վիկտոր Դալլաքյանին,իսկապես մեծ է Քրիստի հարցում,սակայն հարկ է նշել,որ վերջինս նույնպես ուսանել է արտասահմանում,աշխատել մասնավոր մի շարք ծրագրերում,իսկ մինչ քաղաքապետի թեկնածու առաջադրվելը զբաղեցնում էր Վանաձորի Բիբլիոս Բանկի ղեկավարի պաշտոնը։ «Լուսավորի» շանսերը մեծ են,որովհետև ի տարբերություն գավառական նախկին լոզունգների ու ավանդական քարոզճական հնարքների,այստեղ հիմնականում գերակշռում են լիբերալ,առաջդեմ մոտեցումներն ու մրցակից ուժերի հանդեպ կայուն հետևողակիան վարքը (չքրֆել,չքքնադատել,չխանգարել և այլն)։ Սա չեզոք ընտրողներին տրամադրում է դեպի կուսակցությունը և սիմպատիա առաջացնում Քրիստ Մարուքյանի հանդեպ։

Հաղթանակի հավակնորդները հիմնականում լինելու են այս երեքը,մնացածները կարծում եմ կպայքարեն բացառապես Ավագանու ցուցակում սիմվոլիկ տեղ ունենալու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել